Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Գեղեցկանալը կործանում է առողջությունը

Գեղեցկանալը կործանում է առողջությունը

Գեղեցկությունը, ինչպես ասում են,զոհեր է պահանջում: Մենք հաճախ ծախսում ենք ժամանակ, գումար, ջանքեր, որպեսզի լինենք երիտասարդ, տպավորիչ և անմոռանալի: Վիզաժիստները, սակայն, հաստատում են, որ այն միջոցները, որոնք կանայք օգտագործում են գեղեցիկ լինելու համար, հենց դրանք են «կործանարար» ազդեցություն թողնում մեզ վրա:

1. Կոսմետիկա: Գիշերը շպարը թողնելով դեմքին՝ իրականում չենք թողնում, որպեսզի մաշկը շնչի, իսկ առավոտյան արթնանում ենք կարմրած աչքերով և թափված թարթիչներով: Հրաժարվեք այն կրեմներից, որոնք ալերգիկ երևույթներ են առաջացնում: Ըստ մաշկաբանների՝ հենց շրթներկն է նպաստում հերպեսի և սնկային հիվանդությունների առաջացմանը,առավելևս, եթե օգտվում եք ուրիշի շրթներկից: Ուստի, չի կարելի ուրիշի կոսմետիկական միջոցներն օգտագործել: Տնային դիմակները շատ ավելի վստահելի են, քան պատրաստի արհեստական և անծանոթ բաղադրիչներով կոսմետիկական միջոցները:

2. Մազերի ներկ: Ցավոք, նույնիսկ ամենաթանկ մազի ներկը վնասում է մազերը՝ անկախն րանից, թե ի՞նչ յուղեր և նյութեր է դա պարունակում: Ցանկացած գունաթափումը, երանգափոխումը սթրես է մեր մազերի համար: Եվ միայն մեկ ամիս է պահանջվում մեր մազերից, որպեսզի դրանք նորից առողջանան և ամրանան: Այդ իսկ պատճառով գունափոխումը պետք է տարին մեկ անգամ արվի, իսկ ահա մազերը պետք է հաճախակի կտրել, որպեսզի դրանք լինեն առողջ և շուտ երկարեն:

3. Ատամների արհեստական սպիտակեցում: Սպիտակ ատամները գրավչության, գեղեցիկ ժպիտի կարևոր պայմաններից են: Բնական պայմաններում, սակայն, ատամները շատ ճերմակ չեն կարող լինել, և մարդիկ դրա համար դիմում են ատամների արհեստական սպիտակեցմանը: Քիմիական սպիտակեցումը հեռացնում է ատամների պաշտպանվածությունը, և դրանք սովորականից 10 անգամ ավելի շուտ են վնասվում: Նույնիսկ սպիտակեցնող ատամի մածուկների օգտագործման կուրսը չպետք է գերազանցի 2 շաբաթը:

4.Միմիկա: Աերոբիկայի հիմնադիր Ջեյն Ֆոնդը հաստատում է, որ հենց միմիկան է մեզ ծերացնում և ավելացնում կնճիռները: Փորձեք սահմանափակել Ձեր միմիկան, եթե չեք շտապում դիմել բոտեքսին:

5. Մաշկի վատ սովորություններ: Մեր մաշկը չի կարող միշտ իդեալական վիճակում լինել, բայց պետք չէ նման պայմաններում ագրեսիվ կերպով ձեռքերով հեռացնել բշտիկները: Մաշկը վնասվում է և հեռացված բշտիկների տեղերը մնում են մաշկի վրա: Իսկ նման դեպքերում ոչ մի հրաշագործ կոսմետոլոգ չի կարող օգնել: Ավելի լավ է բնական միջոցներով կանխել բշտիկների առաջացումը, քան ավելի մեծ խնդիրների առջև կանգնել:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

CO2 լազերային հղկում. urolog.am
CO2 լազերային հղկում. urolog.am

CO2 ֆրակցիոն լազերային թերապիան մաշկաբանության մեջ լայնորեն կիրառվող և արդյունավետ միջոցառում է: Այն ներառում է ածխածնի երկօքսիդի (CO2) լազերի օգտագործումը մաշկի տարբեր հիվանդություններ և խնդիրներ...

Լուրեր
Շուրթերի ձևի և ծավալի կորեկցիայի արդի խնդիրները և դրանց լուծումները
Շուրթերի ձևի և ծավալի կորեկցիայի արդի խնդիրները և դրանց լուծումները

Այսօր Հայաստանում բավականին լայն տարածում է գտել շուրթերի ծավալի մեծացումը հիալուրոնաթթվի հիմքի վրա պատրաստված ֆիլլերների միջոցով: Ամենուր կարելի է հանդիպել տարաբնույթ գովազդներ «Շուրթերի ծավալի մեծացում» վերտառությամբ...

Ցողունային բջիջները հեղափոխություն կիրականացնեն պլաստիկ վիրաբուժության մեջ և կոսմետոլոգիայում. biostem.am
Ցողունային բջիջները հեղափոխություն կիրականացնեն պլաստիկ վիրաբուժության մեջ և կոսմետոլոգիայում. biostem.am

Կրծքագեղձի, հետույքի և անգամ առնանդամի չափերի մեծացման ստանդարտ վիրահատությունները դառնում են անցյալ: The Daily Mail-ը հաղորդում է, որ StemProtect կազմակերպության բժիշկներն առաջարկում են օգտագործել պացիենտի...

ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Ակնե ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում, քան իդեալական մաշկ ունեցողները. news.am
Ակնե ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում, քան իդեալական մաշկ ունեցողները. news.am

Այն մարդիկ, ովքեր պատանեկան տարիքում տառապել են ակնեից, ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր մաշկի հետ կապված ոչ մի խնդիր չեն ունեցել: Բացի այդ, ակնեով մարդիկ, հասունանալով, իրենց տարեկիցներից ավելի...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Նոր միջոցը ճաղատացած մարդկանց օգնում է վերականգնել մազերի 90 տոկոսը. news.am
Նոր միջոցը ճաղատացած մարդկանց օգնում է վերականգնել մազերի 90 տոկոսը. news.am

Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն  Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն
Քրտնքի հոտի դեմ դեզոդորանտները կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ. 1in.am
Քրտնքի հոտի դեմ դեզոդորանտները կարող են առաջացնել կրծքագեղձի քաղցկեղ. 1in.am

Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Բոտոքսը դադարեցնում է քաղցկեղային բջիջների աճը. 1in.am
Բոտոքսը դադարեցնում է քաղցկեղային բջիջների աճը. 1in.am

Պարզվում է, որ բոտոքսըն այնքան էլ վնասակար չէ: Բոտոքսի ներարկումները ո՛չ միայն պաշտպանում են կնճիռներից, այլև` քաղցկեղից: Այդ կարծիքին են հանգել գիտնականները բոտոքսը կենդանիների վրա փորձարկելու արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Գիտնականներն անվանել են մազերի ճերմակելու գլխավոր պատճառը. 1in.am
Գիտնականներն անվանել են մազերի ճերմակելու գլխավոր պատճառը. 1in.am

Գիտնականները հայտնաբերել են, որ անհանգստությունները և սթրեսը նպաստում են մազերի ճերմակելուն: Այդ մասին հոդվածը հրապարակված է dailymail.co.uk-ում: Հետազոտությունից պարզվել է, որ մազերի գույնի համար...

Մաշկի սպիտակեցումը վտանգավոր է առողջության համար. մաշկաբաններ. 1in.am
Մաշկի սպիտակեցումը վտանգավոր է առողջության համար. մաշկաբաններ. 1in.am

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանացի մաշկաբանները հայտարարել են, որ գլուտաթիոնի ներերակային կամ բերանի խոռոչով ընդունման օգնությամբ մաշկի սպիտակեցումը կարող է վտանգավոր լինել առողջության համար...

Ինչու են աշնանը մազերը թափվում. 1in.am
Ինչու են աշնանը մազերը թափվում. 1in.am

Քամին, ցուրտը և անձրևն այնքան էլ հաճելի չեն, սակայն աշունը ևս մեկ բացասական հատկանիշ ունի. ավելի շատ մազեր եք կորցնում: Շվեդ գիտնականները հետազոտել են ավելի քան 800 առողջ կնոջ և պարզել...

Մազերի խնամք
Մեծ Բրիտանիայում կխստացնեն կոսմետոլոգիական փոքր վիրահատությունների ոլորտը. 1in.am
Մեծ Բրիտանիայում կխստացնեն կոսմետոլոգիական փոքր վիրահատությունների ոլորտը. 1in.am

Գիտնականներн ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրակացության, որ բոտոքսի ներարկումները լիովին անվտանգ են, եթե դրանք կատարում են որակավորված մասնագետներ: Այս մասին գրում է Percare-ը...

Գիտնականները ստեղծել են մազերի բնական գույնը վերականգնող դեղ. 1in.am
Գիտնականները ստեղծել են մազերի բնական գույնը վերականգնող դեղ. 1in.am

Տարիների ընթացքում մարդկանց մազերը ճերմակում են: Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի և Գերմանիայի Լյուբեկի համալսարանի գիտնականները ստեղծել են դեղ, որը վերականգնում է մարդու մազերի բնական գույնը...

Ցելյուլիտը կանանց առողջության նշան են կոչել. news.am
Ցելյուլիտը կանանց առողջության նշան են կոչել. news.am

Ժամանակակից կանայք սովորություն ունեն պայքարելու ցելյուլիտի դեմ, սակայն Պիտսբուրգի համալսարանի գիտնականների դիտարկումները ցույց են տվել, որ մարմնի վրա «նարնջի կեղեւի» առկայությունը կապված է կանանց...

Առաջարկվել է թեփի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ. 1in.am
Առաջարկվել է թեփի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ. 1in.am

Շանհայի համալսարանի կենսաբանները գտել են թեփի դեմ պայքարելու արդյունավետ մեթոդ: Նրանց հետազոտությունների համաձայն` թեփն առաջանում է գլխի մաշկի վրա գտնվող մանրէների հարաբերության խախտումից...

Մազերի խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ